Կանադայում կասկածյալը ծանրոցներ է ուղարկել մասնատված դիակի հատվածներով

PanARMENIAN.Net - Կանադայում ոստիկանությունը հետախուզում է կասկածյալ մի տղամարդու, որը մարդկային մասունքներով ծանրոցներ է ուղարկել Օտտավայի վարչական հաստատություններին: Ըստ քննության, հետախուզվում է 29-ամյա Լուկա Ռոկկո Մագնոտտան: Հայտնի է, որ նա նկարահանվում է պոռնոֆիլմերում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ծանրոցներից մեկը, որտեղ մարդու կտրված ոտք են գտել, ստացվել է վարչապետի Պահպանողական կուսակցության գրասենյակի հասցեով: Մոնրեալում այս շաբաթ աղբակույտում հայտնաբերել են մարդու գլխատված մարմին: Նրա անձը պարզվում է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---