Վիշվանաթան Անանդ. Գելֆանդի հետ հանդիպումից առաջ ես ինձ ֆավորիտ չէի համարում31 մայիսի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը համարում է, որ Բորիս Գելֆանդի դեմ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար իր հաղթանակը որոշակիորեն պայմանավորված է հաջողությամբ: Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում: 12 հիմնական պարտիաներից հետո մրցախաղի հաշիվը հավասար էր` 6:6: Թայ-բրեյքում, որը ներառում էր արագ շախմատի 4 պարտիաներ, հնդիկ գրոսմայստերը 2.5:1.5 հաշվով հաղթանակ է տարել: «7-րդ պարտիայում պարտությունն ինձ համար մեծ տհաճություն էր: Կարելի է ասել, դա կրիտիկական պահ էր: Եվ ես բացառապես հաջողության շնորհիվ կարողացա հաջորդ օրը հաղթանակ տանել: Բնականաբար, այս մրցախաղի գլխավոր պարտիան 8-րդն էր: 8-րդ պարտիան հոգեբանական տեսանկյունից ինձ համար շատ կարևոր էր»,-Անանդի խոսքը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա նաև հավելել է, որ Գելֆանդի հետ շատ դժվար էր խաղալ: Անանդը խոստովանել է, որ հաղթանակից հետո իրեն զգում է այնպես, կարծես մեծ բեռ է ուսերից գցել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |