Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է![]() 31 մայիսի 2012 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է 1988 թվականից, 2000թ-ից` նաև Հայաստանում: Հայաստանում օրվա կապակցությամբ այսօր միջոցառում է կազմակերպվելու սիրահարների այգում։ Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած: Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում) ծխելը սկսելուց 25-30 տարի անց։ Նախկինում ողջ աշխարում ծխախոտի օգտագործման երևույթը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս ծխող չափահաս տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը քչանում է: Հայաստանում ծխախոտի օգագործումն առավելապես տարածված է տղամարդկանց շրջանում, նրանց 54.7% ծխող է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |