Բրազիլիայի հայ համայնքը փորձում է ոչ միայն պահպանել արմատներն, այլ նաև ամրապնդել կապերը Հայաստանի հետ31 մայիսի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած մամլո ասուլիսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի բաժանմունքի ղեկավար Օշին Լևոն Մոսդիչյանը և հայ համայնքի գլխավոր գանձապետ Էդուարդ Մեկբեկյանը պատմել են բրազիլահայերի կյանքի մասին: Մոսդիչյանը պատմել է, որ իրենց հայտնի առաջին հայը Բրազիլիա է ժամանել 1870թ., իսկ հայերի մեծ ներհոսքը կապված էր արդեն Հայոց ցեղասպանության հետ ու տեղի ունեցավ 1926թ.: Այժմ երկրում մոտ 30 հազար հայ կա, ցավոք, նրանց մեծ մասը կապ չի պահպանում համայնքի հետ: Երկրում գործում է երկու հայկական առաքելական եկեղեցի, որոնք Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանու ներքո են գործում, մեկ կաթոլիկ և մեկ բողոքական եկեղեցի: Սան Պուլոյում գտնվող միակ հայկական դպրոցը 100 աշակերտ ունի: Համայնքը բազում խնդիրներ ունի, կապված, առաջին հերթին համայնքի սակավաթիվ լինելու հետ, ինչպես նաև հայերի թույլ ինտեգրման հետ համայնքային կառույցներին: Նրանց մեծ մասը չի խոսում հայերեն, իսկ խառը ամուսնությունները էլ ավելի են նպաստում այդ կապերի թուլացմանը: Չնայած այս ամենին, Բրազիլիայի հայ համայնքը փորձում է ոչ միայն պահպանել արմատներն, այլ նաև ամրապնդել կապերը Հայաստանի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |