2012թ Օլիմպիական օբյեկտներում հանդիսատեսը այնպիսի զննություն կանցնի, ինչպես օդանավակայանում

2012թ Օլիմպիական օբյեկտներում հանդիսատեսը այնպիսի զննություն կանցնի, ինչպես օդանավակայանում

PanARMENIAN.Net - Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ սպորտային օբյեկտներ այցելելիս հանդիսատեսը կզննվի ճիշտ այնպես, ինչպես օդանավակայանում: Այս մասին հայտարարել են կազմակերպիչները ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված սպորտի համաշխարհային տոնի ժամանակ անվտանգության ապահովմանը:

Սակայն նման դեպքերում ևս «պիկ ժամերին» հանդիսատեսը մարզադաշտ մտնելու համար հերթ կկանգի առանվազն 15-20ր, հավաստիացրել է 2012թ Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Փոլ Դեյթոնը:

Բրիտանական անվտանգության աշխատակիցները պատրաստ են ցանկացած ահաբեկչական գործողությունների, այդ թվում այնպիսինների, ինչպիսիք էին 2008թ հնդկական Մումբաիում տեղի ունեցածները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---