«Երևան» կայարանում կբացվի գիշերօթիկ դպրոցի ու մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք

«Երևան» կայարանում կբացվի գիշերօթիկ դպրոցի ու մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք

PanARMENIAN.Net - Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը բացվելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական «Երևան» կայարանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին:

«ՀԿԵ»-ից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված կլինեն 80 աշխատանք, իսկ վաճառքից ստացած ողջ հասույթը փոխանցվելու է հեղինակների համար բացված հատուկ բանկային հաշիվներին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է այս միջոցառման գլխավոր գործընկերը: Ցուցահանդես-վաճառքի գլխավոր հովանավորն է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը, իսկ բանկային սպասարկմամբ կզբաղվի «Հայբիզնեսբանկ»-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---