«Երևանյան հեռանկարներ» փառատոնին կմասնակցեն Եվգենի Կիսինն ու «Կոնցերտգեբաու» նվագախումբը

«Երևանյան հեռանկարներ» փառատոնին կմասնակցեն Եվգենի Կիսինն ու «Կոնցերտգեբաու» նվագախումբը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն այսօր` մայիսի 31-ի նիստում ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրեց 50 մլն դրամ` «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը համաֆինանսավորելու նպատակով: փառատոնը կազմակերպում է «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» ՀԿ-ն:

Ինչպես կառավարական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ամենամյա փառատոնի ծրագրում ընդգրկվում են աշխարհի մեծանուն և առաջնակարգ երաժիշտներ և երաժշտախմբեր: 2012 թվականի ծրագրով ելույթներ կունենան աշխարհահռչակ երաժիշտներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Քիմ Քաշքաշյանը, Լորին Մազելը, Ամստերդամի «Կոնցերտգեբաու» նվագախումբը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---