Մարիամ Գևորգյանի պաշտպանները մտահոգված են, որ դատավարությունը դռնփակ է լինելու

Մարիամ Գևորգյանի պաշտպանները մտահոգված են, որ դատավարությունը դռնփակ է լինելու

PanARMENIAN.Net - Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ամուսնու կողմից Ռուսաստանում բռնության ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով դատավարության նիստը այսուհետ դռնփակ անցկացնելու մայիսի 29-ի որոշումը կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչների և Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանի մոտ դժգոհություն է առաջացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոալիցիայի ներկայացուցիչը և Նոնա Գասլտյանն ասացին, որ դրանով ԶԼՄ-ները և կոալիցիան զրկվում են դատավարությանը մասնակցելու և ընթացքը լուսաբանելու հնարավորությունից: Փաստաբանն ասաց, որ դատավորի կողմից այդ որոշումը անհիմն ու չպատճառաբանված է:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է հստակ հիմքեր, որոնց առյկայության դեպքում կարելի է իրականացնել գործի դռնփակ քննություն. մասնավորապես, եթե տվյալ դեպքում գործը վերաբերում է անձի մասնավոր, ընտանեկան կյանքին, պատվին և արժանապատվությանը: Սակայն երկու հիմնական հանգամանք պետք է առկա լինեն դռնփակ նիստ անցկացնելու համար: Այն է`դա չպետք է վնասի արդարադատության շահերին և չպետք է հանգեցնի հրապարակայնության սկզբունքի անհիմն սահմանափակմանը, սակայն այս հանգամանքները չնայած մեր կողմից առարկություններին, դատարանի կողմից որևէ գնահատականի չարժանացան», - ասաց Գալստյանը, հավելելով, որ դատարանի կողմից միտում է տեսնում այս ամենի մեջ:

Փաստաբանն ասաց, որ մտավախություն ունի, թե դռնփակ նիստերի ժամանակ ճնշումներ կգործադրվեն, և պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը:

Այսօր ժամը 14.00-ին Գլխավոր դատախազության առջև ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիան պատրաստվում է իրականացնել բողոքի ակցիա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---