Ալլա Թումանյանը կվերադառնա Հայաստան, եթե լավ պայմաններ լինեն![]() 31 մայիսի 2012 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայտնի և սիրված դերասանուհի Ալլա Թումանյանը, որն այս օրերին Հայաստանում է, խոստովանեց, որ կվերադառնա Հայաստան, եթե հարմար պայմաններ և հարմար աշխատանք լինի: Դերասանուհին, որն արդեն 20 տարի է բնակություն է հաստատել ԱՄՆ-ում և նկարահանվում է հայկական հեռուստասերիալներում, ասել է, որ այնտեղ մեծ թիմ և հաջող աշխատանքային մթնոլորտ են ձևավորվել: Դերասանուհին ներկա է գտնվել «Անմեղ մեղավորները» ֆիլմի հայաստանյան պրեմիերային: Ֆիլմը 9 ամիս հեռուստասերիալի տեսքով է հեռարձակվել, սակայն տարբեր հանգամանքների բերումով ստիպված են եղել ֆիմի տեսքով այն եզրափակել: Դերասանուհին խոստովանեց, որ նրան այսօր չեն առաջարկում դերեր գեղարվեստական ֆիլմերում, այնինչ նա նկարահանվում էր ռեժիսորներ Քյոսայանի և Դովլաթյանի մոտ, իսկ այսօր նման ռեժիսորներ չկան: Այնուամենայնիվ, Թումանյանն այդքան էլ գոհ չէ այսօրվա հայկական հեռուստասերիալների որակից, նշելով, որ անիմաստ է այդքան ձգձգելը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |