Մարիամ Գևորգյանի սկեսուրի գործով նախաքննությունը թերի է իրականացվել

PanARMENIAN.Net - Հարսին` Մարիամ Գևորգյանին բռնության ենթարկած Հայկանուշ Միքայելյանի գործով նախաքննությունը իրականցվել է թերի և ոչ լիարժեք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը: Ըստ նրա` կան բոլոր հիմքերը Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, որը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու մասին է:

«Ինչու հենց 112-րդ հոդվածը, որովհետև Մարիամ Գևորգյանին պատճառված վնասվածքների արդյունքում առկա է դեմքի անջնջելի այլանդակում` քթի վնասվածքներ, որոնք բերել են քթի ձևի փոփոխությանը, և երկու ականջախեցիներում առկա սպիների առաջացման», - ասաց Գալստյանը, հավելելով, որ այս հանգամանքը նախաքննական մարմնի կողմից որևէ գնահատականի չի արժանացել, փորձագետի եզրակացություն չի տրվել:

Գալստյանն ասաց, որ անհամաձայնություն կա նաև Մարիամ Գևորգյանի ամուսնու` Դավիթ Զիրոյանի գործողություններին քրեաիրավական խիստ գնահատական տալու հետ, քանի որ իրենք գտնում են, որ այնքան, որքան սկեսուրն էր ծեծել Մարիամին, նույնքան էլ ամուսինն էր ծեծել և նրա արարքը պետք է որակվեր քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. այն է` առանձնակի դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը և 119-րդ հոդվածով, այն է`խոշտանգում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---