Իտալիայի հյուսիսում գրանցվել են ավելի քան 30 ստորգետնյա ցնցումներ![]() 31 մայիսի 2012 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Նախորդ գիշեր Իտալիայի հյուսիսում գրանցվել են ավելի քան 30 ստորգետնյա ցնցումներ: Այս մասին հաղորդում է «Սլովո թերթը»` հղելով La Repubblica պարբերականին և երկրի Հրաբխագիտության և գեոֆիզիկայի ազգային ինստիտուտի տվյալներին: Սեյսմոլոգների տվյալներով, նախորդ գիշերվա ընթացքում տեղի է ունեցել 29 երկրաշարժ: Ամենաուժեղը` 3.6 մագնիտուդ, գրանցվել է Ֆինալե-Էմիլիայում ժ 06:20-ին: Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում: Սեյսմոլոգները չեն բացառում այս շրջանում նմանատիպ ցնցումների կրկնությունը: Երեքշաբթի 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի հյուսիսում: Էպիկենտրոնը գտնվել է Մոդենայում, որը խիստ տուժել էր 6 մագնիտուդ ուժգնությամբ նախորդ երկրաշարժից: Այս աղետնրի արդյունքում զոհվել է 24, վիրավորվել 400 մարդ, ավերվել են հարյուրավոր եկեղեցիներ, տներ և այլ կառույցներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |