Սիրիայում ազատ են արձակվել 500 ընդդիմադիրներ![]() 31 մայիսի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարությունն ազատ է արձակել 500 բանտարկյալների, որոնք կասկածվում էին երկրում ավելի քան 1 տարի շարունակվող անկարգություններին մասնակցելու մեջ: Այդ մասին այսօր հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով սիրիական ԶԼՄ-ներին: «500 հոգի, որոնք մասնակցում էին երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց ձեռքերը, սակայն, արյունոտ չեն, ազատ են արձակվել»,-հաղորդում է պետական հեռուստաալիքը: Հատկանշական է, որ հակակառավարական ցույցերի մասնակիցներն ազատ են արձակվել Քոֆի Աննանի Դամասկոս կատարած այցից մի քանի օր անց: Դամասկոսում Աննանը բանակցություններ է վարել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, որի ընթացքում Աննանը կողմ է հանդես եկել ձերբակալվածներին ազատ արձակելուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |