Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը ընտրվել են ՀՀ ԱԺ փոխխոսնակների պաշտոնում

Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը ընտրվել են ՀՀ ԱԺ փոխխոսնակների պաշտոնում

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը ընտրվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակներ: Այսօր տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր: Շարմազանովի օգտին քվեարկել է 91 պատգամավոր, դեմ` 11, իսկ Հերմինե Նաղդալյանի օգտին` 89, դեմ` 10: Նաղդալյանի քվեարկության 3 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել: Իրենց ելույթներում Շարմազանովն ու Նաղդալյանը շնորհակալություն են հայտնել բոլորին` ցուցաբերած վստահության համար:

 Ուշագրավ
---