Global Finance-ը «Պրոմեթեյ» բանկը կրկին ճանաչել է «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում

Global Finance-ը «Պրոմեթեյ» բանկը կրկին ճանաչել է «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում

PanARMENIAN.Net - 2012թ. մայիսի 15-ին «Global Finance» հեղինակավոր ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, «Պրոմեթեյ» բանկը ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում:

Որոշում կայացնելիս հաշվի են առնվել հաճախորդների հետ փոխհարաբերությունները, ծառայությունների որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի զարգացման ուղղությունները, տեղական օրենքների իմացությունը և այլ չափանիշներ:

Ինչպես ասել է «Global Finance» ամսագրի հրատարակիչ պրն. Ջոզեֆ Ջիարապուտոն. «Մենք ընտրել ենք այն բանկերին, որոնք համաշխարհային շուկաներում լավագույնն են ակտիվների սպասարկման և պահպանմնան գործում»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---