ՍԴ-ն մերժել է ՀԱԿ դիմումը Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին![]() 31 մայիսի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ՀԱԿ դիմումը մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Սահմանադրական դատարանն ուժի մեջ է թողել ԿԸՀ որոշումն ընտրությունները կայացած համարելու մասին: Ըստ սահմանադրության, ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՀԱԿ-ը համարում է, որ ԱԺ ընտրություններում թույլ են տրվել բազմաթիվ ընտրախախտումներ, մասնավորապես, ուռճացվել են ընտրացուցակները, եղել են կրկնակի քվեարկություններ, խնդիր է առաջացել անձնագրում դրվող դրոշմակնիքի անհետանալու հետ: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. .. . Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %): ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |