Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան լիցենզիան![]() 31 մայիսի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 29-ի թիվ 137 Ա որոշմամբ ուժը կորցրած (դադարեցված) է ճանաչել «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ` ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի հ. 16/1և ՀՀ, ք. Երևան, Արին Բերդի 5/7 հասցեներում գտնվող գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 202 լիցենզիայի (տրված` 2010 թվականի ապրիլի 27-ին) գործողությունը` գրավատան կազմակերպչի դիմումիհամաձայն: Սահմանվել է, որ որոշման ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ: «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |