Կապանում 85–ամյա պապիկին սպանողը 29–ամյա երիտասարդ է եղել

Կապանում 85–ամյա պապիկին սպանողը 29–ամյա երիտասարդ է եղել

PanARMENIAN.Net - Հայտնաբերվել է մայիսի 30-ին Կապանում 85–ամյա Հրանտ Ծատուրյանին սպանողը։ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով և խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով, սպանությունից ժամեր անց, Կարեն Նավասարդյանը հայտնաբերվել է Երևանում և բերման ենթարկվել ոստիկանություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---