EURO-2012-ի պաշտոնական ֆան-գոտին Կիևում կարող է 70 հազար երկրպագու տեղավորել![]() 31 մայիսի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - EURO-2012-ի պաշտոնական ֆան-գոտին Կիևում կարող է 70 հազար երկրպագու և մշակութային-զվարճանքի միջոցառումներն այցելել ցանկացողների տեղավորել, հայտնել է Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլուբչենկոն: Կազմակերպիչներն ակնկալում են, որ ֆան-գոտին մեծ քանակությամբ մարդիկ կայցելեն, որոնց թվում կլինեն ոչ միայն Ուկրաինայի, այլև մի շարք այլ երկրների քաղաքացիներ: «Միայն Շվեդիայից 30 հազար քաղաքացի է ժամանելու»,- ասել է Գոլուբչենկոն: Դատելով տոմսերի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունից` սպասվում է նաև, որ կժամանեն մոտ 10 հազար անգլիացի և մոտ 8 հազար գերմանացի երկրպագուներ: Ճշգրիտ թվերը, պաշտոնյայի խոսքով, հայտնի կլինեն ավելի ուշ: Գոլուբչենկոն հաղորդել է, որ ֆան-գոտու այցելուների համար նախատեսված են բոլոր հարմարությունները: Այստեղ կարելի կլինի դիտել EURO-2012-ի բոլոր խաղերը, իսկ խաղերի միջև ընկած ժամանակամիջոցում ֆան-գոտու հյուրերի համար կկազմակերպվեն մշակութային-զվարճանքի միջոցառումներ: Բացի այդ, ֆան-գոտու տարածքում կաշխատեն առևտրի կետեր, որտեղ երկրպագուները կկարողանան սնվել, հաղորդում է rsport.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |