Հիլարի Քլինթոնը քննադատել է Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը![]() 31 մայիսի 2012 - 21:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կտրուկ քննադատության է ենթարկել Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Ելույթ ունենալով այսօր Դանիայում Կոպենհագենի համալսարանի ուսանողների առջև` Քլինթոնը նշել է, որ Մոսկվայի քաղաքականությունը, որը խոչընդոտում է Բաշար Ասադի վարչակարգի դեմ կոշտ միջազգային միջոցների ընդունմանը, փաստացիորեն նպաստում է Սիրիայում հակամարտության վերածմանը լիամասշտաբ քաղաքացիական պատերազմի: Քլինթոնն ասել է, որ Վաշինգտոնը փորձելու է համոզել Մոսկվային ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել Դամասկոսի հանդեպ: Նա նշել է նաև, որ իրադրությունը բարդացնում է Իրանի կողմից Ասադի վարչակարգի ուղղակի օժանդակությունը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |