Վարդան Օսկանյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ԵՄ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում![]() 31 մայիսի 2012 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Վարդան Օսկանյանը մայիսի 31-ին ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրույց ծավալվեց խորհրդարանական ընտրություննների, դրանց արդյունքում ձևավորված նոր քաղաքական իրավիճակի շուրջ: Հանդիպման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հարցն էր և դրա շուրջ հնարավոր զարգացումները, հակամարտության կարգավորման գործում Եվրոպական Միության դերը: Քննարկվեցին նաև Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, տարածաշրջանային խնդիրներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |