ԱՄՀ-ն անգամ մտադիր չի էլ եղել աջակցել Իսպանիային 1 հունիսի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը չի ծրագրում Իսպանիայի արտահերթ վարկեր տրամադրել: Իսպանիան ծանր ֆինանսական դրության մեջ է հայտնվել պետական պարտքի բարձր մակարդակի, պետբյուջեի պակասորդի և ազգային բանկային համակարգի ճգնաժամի պատճառով: Այս մասին հաղորդել է Քրիստիան Լագարդը` իսպանական կառավարության նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպումից հետո: Լագարդն ընդգծել է, որ Հիմնադրամը Մադրիդից որևէ խնդրանք չի ստացել և «չի իրականացնում ֆինանսական օգնության ցուցաբերման աշխատանքներ»: Նա հերքել է «Ուոլլ սթրիթ ջորնըլ» թերթի հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՀ-ն արդեն սկսել է կազմել Իսպանիային ֆինանասական օգնություն ցուցաբերելու ծրագիր: Իսպանական կառավարությունը ստիպված էր ազգայնացնել երկրում 4-րդ խոշորագույն` «Բանկիա» բանկը, որը սնանկացման եզրին էր: Վերջինիս կապիտալն ավելացնելու համար, վերջին գնահատականների համաձայն, կպահանջվի մոտ 30 մլրդ եվրո, որոնք նախատեսվում է ստանալ պետական պարտքային պարտականությունները արտաքին պարտքի շուկայում տեղակայելով: Դա կարող է հանգեցնել Իսպանիայի պետական պարտքի էլ ավելի մեծացմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Իսպանիայի մրցունակության և էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ֆինանասական աջակցության կարիք չունի, իսկ նման լուրերն անհիմն են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |