Հունաստանի հավաքականի մարզիչը գտնում է, որ Հայաստանի դեմ առաջին խաղակեսում իր թիմն ավելի ակտիվ էր գործում

Հունաստանի հավաքականի մարզիչը գտնում է, որ Հայաստանի դեմ առաջին խաղակեսում իր թիմն ավելի ակտիվ էր գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո, Հունաստանի հավքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոստովանել է, որ գոհ է խաղի արդյունքից:

«Արդյունքը մեզ համար դրական էր, հատկապես առաջին խաղակեսի 30 րոպեներին իմ ֆուտբոլիստները շատ լավ էին գործում: Տղաները դաշտում շատ ավելի լավ էին գործում, քան մարզումների ժամանակ»,-Սանտուշի խոսքը հաղորդում է Հունաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այնուհետև նա հայտարարել է, որ երկրորդ խաղակեսին իր թիմը այնքան էլ լավ տեսք չուներ. «Սակայն անգամ դա էր օգտակար: Ստիպված էի փոփոխություններ անել և ես խաղադաշտում տեսա բոլոր խաղացողներին»:

Պատասխանելով 2 11 մետրանոցների մասին հարցին, որոնք հաջողությամբ կասեցրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Սանտուշը պատասխանել է. «Սա ֆուտբոլ է և 11 մետրանոցը չիրացրած ֆուտբոլիստներին ես չեմ պատժի»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---