Ուսուցիչներն այսօր երեխաներին թատրոն չեն բերում, ասում է Տիկնիկային թատրոնի փոխտնօրենը 1 հունիսի 2012 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Սխալ է այսօր թատրոն-դպրոց և թատրոն-մանկապարտեզ կապի խզումը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալ, ՀՀ արվեստի վաստավավոր գործիչ Գագիկ Ռոստոմյանը: Նրա խոսքով, դա բերում է նրան, որ երեխաները կտրվում են թատրոնից: Նրա խոսքով, կան ուսուցիչներ, որոնք պարտավորված են զգում երեխաներին բերել թատրոն, կան նաև նրանք, ովքեր չեն բերում, որովհետև չեն թույլատրում դպրոցում փող հավաքել: Ռոստոմյանը նաև դեմ է, որպեսզի այլ կառույցներ վճարեն տոմսերի համար և բաժանեն մարդկանց, քանի որ մեր հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, որ անվճար է, ուրեմն վատն է: Անդրադառնալով տիկնիկային թատրոնի խաղացանկին՝ Ռոստոմյանն ասաց, որ նրանք ունեն տարեկան երկու պրեմիերա և մեկ Ամանորի ներկայացում: Նրա խոսքով, տիկնիկային թատրոնը պահում է 30 տարվա ներկայացումները, քանի որ նրանք չեն մահանում կամ ծերանում, քանի որ գաղափարախոսությունը չի ծերանում, և դա փաստ է: Ամենամեծ խնդիրը փոխտնօրենը տեսնում է մարզերի հետ կապի բացակայության մեջ: Նրա խոսքով, թատրոնը պետք է լինի նաև մարզերում, սակայն դա չի ֆինանսավորվում: Խոսելով այսօրվա երեխաների մասին՝ նա ասում է, որ երեխաները բոլոր ժամանակներում նույնն են, նրանք սիրում են ուրախանալ և նրանց երբեք չես խաբի: Բոլոր երեխաները հետաքրքրությամբ են դիտում ներկայացումները և տեխնիկական զարգացումները դրան չեն խանգարում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |