Ամառը Հայաստանում շոգ չի լինի 1 հունիսի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Այս տարի ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ՚կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի կանխատեսմամբ նախորդ տարվա համեմատ ամառը Հայաստանում ավելի զով կլինի, առանց լուրջ շեղումների, նորմայի սահմաններում: «Առանձին օրերին ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա մինչև 38-39 աստիճան, ինչը քիչ է 2011թ. արձանագրված առավելագույն 43,6 աստիճանից»,-ասել է նա ամառվա առաջին օրը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ինչպես նշել է Զարուհի Պետրոսյանը, ամենաշոգ շրջանը Հայաստանում սպասվում է հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, ուստի հնարավորության դեպքում պետք է արձակուրդը պլանավորել այդ օրերին: Մասնագետը հայտնել է, որ հունիսին Հայաստանում ջերմաստիճանը մոտ կլինի նորմային և բարձր 1 աստիճանով, ամսական տեղումները կլինեն նորմայի սահմաններում հարավային շրջաններում և նորմայից բարձր հյուսիսում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում: «Հուլիսին ակնկալվում է, որ տեղումները կլինեն նորմայի սահմաններում և դրական շեղումներով, ջերմաստիճանը ևս կլինի նորմայի սահմաններում, սակայն բացասական շեղումներով, այսինքն, սովորոկանից մի քիչ ավելի զով կլինի»,-հավելել է նա: Օգոստոսին, ըստ նրա, ջերմաստիճանը կլինի նորմային մոտ դրական շեղումներով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |