Մայիսին Հայաստանում բենզինի գներն աճել են 0.3 տոկոսով, իսկ դիզվառելիքինը մնացել են անփոփոխ

Մայիսին Հայաստանում բենզինի գներն աճել են 0.3 տոկոսով, իսկ դիզվառելիքինը մնացել են անփոփոխ

PanARMENIAN.Net - 2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.3% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը մնացել է անփոփոխ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի վիճակագարական ծառայությունը, 2012թ. մայիսին 2011թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 9.9% և 4.9%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 13.0% և 4.9%-ով:

Հարկ է նշել, որ սկսած 2012թ-ից` բենզինի շուկայում գրանցվում է գների աճի միտում` կապված կառավարության` բենզին ներկրողներին միասնական հարկային դաշտ բերելու որոշման հետ:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տիպի բենզին կարելի գնել 530, «Պրեմիում»` 510, «Ռեգուլյար»` 480 դրամով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---