Կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը կստանա «Ոսկե ծիրանի» «Փարաջանովյան թալեր» մրցանակը

Կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը կստանա «Ոսկե ծիրանի» «Փարաջանովյան թալեր» մրցանակը

PanARMENIAN.Net - Լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը կարժանանա «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Ագնեշկա Հոլանդը ծնվել է 1948 թ-ին: Աշխատել է կինոհսկաներ Քշիշտով Զանուսսիի և Անջեյ Վայդայի հետ: Այսօր նա փոքրաթիվ կին ռեժիսորներից է, ով աշխատում է Հոլիվուդում և նրա ֆիլմերը ներկայացվել են աշխարհի տարբեր փառատոներում: Դարձել է Կաննի, Գդանսկի, Բեռլինի Մոնրեալի կինոփառատոների մրցանակակիր, և արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին: Նա «Օսկարի» բազմակի նոմինանտ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---