Վարչապետն ու USAID երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկվել են համագործակցության 5-ամյա ծրագիրը![]() 1 հունիսի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է USAID հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային` Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության մշակվելիք նոր հնգամյա ռազմավարության (Country Development Cooperation Strategy) չափորոշիչները և դրանում ընդգրկվելիք ՀՀ կառավարության առաջնահերթությունները քննարկելու նպատակով: Ջաթինդեր Չիման շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել համագործակցության նոր ռազմավարության հիմնականուղղություններին: Վարչապետ Սարգսյանն ասել է, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները ընդհանուր առմամբ համընկնում են և որպես ՀՀ կառավարության գերակայություններ նշել տնտեսական աճի ապահովումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացումը պետք է նպատակաուղղված լինի Հայաստանում միջին խավի ձևավորմանն ու կայացմանը: Քննարկման արդյունքում Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կզբաղվի ռազմավարության մշակման հարցերով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |