Հայաստանը պետք է պահանջի Քլինթոնից պարզաբանել ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում 1 հունիսի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պահանջի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից պարզաբանել ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագիրը: «Հայաստանը պետք է պահանջի, որպեսզի ԱՄՆ-ն հստակեցնի՝ տեսնում է արդյոք Ղարաբաղի խնդրի կարգավորումը նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա, թե այնպես, ինչպես ասվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրում, շեշտը դնելով միայն տարածքային ամբողջականության վրա»,-հայտարարել է նա: Ըստ Մանոյանի, դա հարկավոր է, որպեսզի Հայաստանը որոշի՝ պետք է իրեն ԵԱՀԿ ձևաչափը, թե՝ ոչ: Մանոյանն ասել է, որ եթե ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում արված հայտարարություններին, պետք է հավատարիմ մնա դրանց նաև այլ կառույցներում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հռչկագարի հետ անհամաձայնության պատճառով: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7 կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, որտեղ կքննարկի «տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |