Ալեքսանդր Սոկուրովը կարժանանա Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած մրցանակին![]() 1 հունիսի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ռուս հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովն կարժանանա Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած մրցանակին` հոգևոր արժեքներ դավանելու համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Ռեժիսորն այս տարի կհյուրընկալվի «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնին, որի ընթացքում կլինի նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ալեքսանդր Սոկուրովը ծնվել է 1951 թ-ին ՌԴ Իրկուտսկի մարզում: Մեծացել է Լեհաստանում և Թուրքմենիայում: 1969 - 1975 թթ. Գորկու համալսարանի պատմության ֆակուլտետում ուսանելու տարիներին, աշխատել է հեռուստատեսությունում, միաժամանակ սովորել Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժնում: Նրա դիպլոմային աշխատանքը և 1980 – 85 թթ. «Լենֆիլմում» նկարահանած ֆիլմերը մինչև 1986 թ. չեն ցուցադրվել: 1995-ին դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերն են «Մարիա Վոյնովայի ամառը» (1975), «Սոնատ Հիտլերի համար» (1979), «Եղերերգ» (1986), «Իրիկնային զոհաբերություն», «Մայր և որդի» (1997), «Հանգույց» (1999), «Ալեքսանդրա» (2007), «Ֆաուստ» և այլն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |