ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ20 հուլիսի 2004 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ-ի պատվիրակությունը` վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովի գլխավորությամբ Երեւանում քննարկել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի գազամատակարարման ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ հեռանկարային ծրագրերն այդ ոլորտում: Ռ.Քոչարյանը բավարարվածություն է հայտնել «Գազպրոմի» հետ հանրապետության համագործակցության ներկայիս մակարդակի առնչությամբ: Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Ռյազանովը տեղեկացրել է, որ Իրան-Հայաստան գազամուղի շինարարության համար անհրաժեշտ է 140 մլն դոլար: Դրանք կարող են լինել կամ պետական վարկեր, կամ էլ «Գազպրոմի» միջոցները: Հիշեցնենք, որ 2004 թվականի մայիսի 13-ին Հայաստանն ու Իրանը ստորագրել են Հայաստանին 20 տարի ժամկետով գազի մատակարարման պայմանագիր: Այդ ժամանակահատվածում հանրապետություն Իրանից կմատակարարվի 36 մլրդ խորանարդ մետր գազ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |