Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի դեսպանը![]() 1 հունիսի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան: Հանրապետության ղեկավարը կարևորել է Արգենտինայի ռեզիդենտ դեսպան Ալվարես Ռիվերայի դերը երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը և Արգենտինայի դեսպանը երկուստեք ընդգծել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ: Երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Արգենտինայում հայ համայնքի դերը: Նախագահը և դեսպան Ալվարես Ռիվերան գոհունակությամբ են խոսել միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Արգենտինայի՝ փոխադարձ աջակցության և վստահության վրա հիմնված համագործակցության մասին: Արգենտինայի դեսպանը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջ մղելու և հայ-արգենտինյան կապերն առավել ամրապնդելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |