Երվանդ Մանարյանին զայրացրել էր այն հանգամանքը, որ թերթերը չեն անդրադարձել հունիսի 1-ին![]() 1 հունիսի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը ասուլիսի կեսից վրդովված դուրս եկավ և չվերադարձավ: Ասուլիսի թեման էր «Հայ երեխաները և թատրոնը» և Մանարյանն իր գործընկերոջ տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալի` Գագիկ Ռոստոմյանի հետ հրավիրված էին զրուցելու թեմայի շուրջ: Մանարյանն ի սկզբանե զայրացած էր, որովհետև թերթերը չեն անդրադարձել հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Հետո նա ասաց, որ հասարակությունը պետք է արմատից բուժել: Լրագրողները հարցրեցին բանախոսին թատրոնի խաղացանկի և հանդիսատեսի մասին, նա ասաց, որ դրա համար չի եկել այստեղ և դուրս եկավ սրահից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |