Հունիսի 6-13-ը Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը![]() 1 հունիսի 2012 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-13-ը Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար: Ինչպես հայտնում է մրցույթի մամլո ծառայությունը, մրցույթին մասնակցելու են աշխարհի շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ (Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Մոլդովա, Լեհաստան, Ֆրանսիա և այլն): Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանում է հետևյալ մրցանակները `1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ, 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ և 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ: Մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները պարգևատրվելու են` յուրաքանչյուրը դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով: Այս տարի պատվավոր ժյուրիի նախագահն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և նվագախմբային ֆակուլտետի դեկան Էդուարդ Թադևոսյանը: Մրցույթի գործընկերն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Նախագիծն իրականանալու է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով, և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիևը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը և այլոք: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |