Հունիսի 10-ին Երևանում տեղի կունենա փողոցային պարերի եզրափակիչ փուլը![]() 1 հունիսի 2012 - 16:45 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 10-ին Երևանի խուլերի և համրերի պալատի մեծ դահլիճում տեղի կունենա ArmStreet Dance Contest 2012 եզրափակիչը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մեկ ամսից ավելի 8 թիմերն ու շուրջ 100 մասնակիցները համառորեն պայքարել են եզրափակչին մասնակցելու համար: Եզրափակչի ու կիսաեզրափակչի մասնակիցները որոշվել են ընտրական փուլի արդյունքում, որը տեղի է ունեցել ապրիլին: Մասնակիցները կմրցեն տարբեր պարային կատեգորիաներում, կլինեն ցուցադրական ելույթներ: Մրցույթից բացի, ցուցադրական ելույթներով հանդես կգան նաև վարպետներն ու մրցույթին հյուրի կարգավիճակով մասնակցող թիմերը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |