Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Հանրային ծառայությունների մասին» օրենքը![]() 1 հունիսի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր ուժի մեջ է մտել «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի, սոցիալական ապահովության քարտի փոխարեն, քաղաքացիներին հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ, իսկ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի փոխարեն` հանրային ծառայություններ համարանիշ չունենալու մասին տեղեկանք: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից`սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, դադարեցվում են քաղաքացիներին սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքների հատկացում «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից (այդ թվում` սոցիալական ապահովության տարածքային բաժինների, սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով): Միաժամանակ, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել օրենքով նախատեսված նպատակներով` որպես հանրային ծառայությունների համարանիշ: Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման համաձայն, սկսած 2012 թվականի հունիսի 1-ից, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք ստանալու համար, անձը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնա•րային և վիզաների վարչություն կամ իր բնակության վայրի տարածքային անձնա•րային ծառայություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |