Գաֆեսճէան արվեստի կենտրոնում սկսվել են մանկական տոնական միջոցառումները

Գաֆեսճէան արվեստի կենտրոնում սկսվել են մանկական տոնական միջոցառումները

PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆեսճէան արվեստի կենտրոնի քանդակների այգում սկսվել են տոնական միջցառումները: Գործում են նկարչական խմբակներ, պենոպլաստների խորանարդիկների վրա երեխաները նկարում են ջրաներկով, որից պատրաստվելու է մեծ ամրոց:

Բացի այդ կենտրոնի ներկայացուցիչները նկարում են երեխաների դեմքի վրա, աճպարարներն ու ծաղրածուներն ուրախացնում են տարբեր խաղերվ:

«Երրրդ տարին է ինչ կազմակերպում ենք աս միջոցառումը: Անցած տարի ունեցել ենք 70.000-ից ավելի այցելու, և հույս ունենք այս տարի ևս ունենանք այս ցուցանիշը» PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը:

Երեկոյան սկսելու է երեխաների համար նախատեսված համերգ, ելույթ կունենա Սուրեն Առուստամյանը: 22.00-ին կսկսվի մեծ հրավառություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---