Բակո Սահակյանն ու բարերար Ռուբեն Վարդանյանը մի շարք ծրագրեր են քննարկել 1 հունիսի 2012 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարի և բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաև ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար` նշելով, որ Սփյուռքի հետ տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը կենսական նշանակություն ունեն հանրապետության զարգացման գործում: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |