Big Ben աշտարակը կվերանվանվի՞ ի պատիվ Եղիսաբեթ II թագուհու![]() 2 հունիսի 2012 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական պաշտամունքային Big Ben աշտարակը կարող է վերանվանվել ի պատիվ Եղիսաբեթ II թագուհու: Համենայն դեպս, նման նախաձեռնության տակ ստորագրել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 331 պատգամավորներ` ներառյալ վարչապետ Դևիդ Քեմերոնին: «Հրաշալի է, որ օրենսդիրների նման մեծ քանակություն կողմ է այս գաղափարին, որի իրականացումը հարգանքի նշան կլինի` ի պատիվ թագուհու»,-Քեմերոնի խոսքը մեջբերում է «Դեյլի մեյլ» թերթը: Օրենսդիրներն ասել են, որ Լոնդոնի այս խորհրդանիշը խոսակցականում կպահպանի իր հին անվանումը, սակայն պաշտոնապես այն կվեարնվանվի «Եղիսաբեթի աշտարակ»: Big Ben-ը կառուցվել է 1858թ: Big Ben-ը աշտարակի վրա տեղադրված ժամացույցի մեծ զանգի անունն է: Այդպես կոչվում է նաև հենց ժամացույցը: Եթե աշտարակը վեարնվանվի ի պատիվ թագուհու, ապա սա նմանատիպ առաջին դեպքը չի լինի: Խորհրդարանի արևմտյան աշտարակը, որը կոչվում էր «Արքայի աշտարակ», ի պատիվ այն ժամանակ իշխող թագուհու վերանվանվել է «Վիկտորիայի աշտարակ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |