Խոսրով Հարությունյան. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընդհանուր նպատակներ ունեն, սակայն դրանց հասնելու տարբեր ուղիներ![]() 2 հունիսի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Քրիտոնյա-դեմոկրատական միության առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեկնաբանել է նոր կոալիցիա չմտնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսկացության որոշումը, ինչպես նաև կուսկացության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ-ի կոնստրուկտիվ աշխատելու վերաբերյալ, հայտարարությունը: Ըստ Հարությունյանի, բնականաբար, կոալիցիայի մեջ չմտած քաղաքական ուժն ընդդիմություն է` այլընտրանք գործող իշխանություններին: Սակայն նա նկատել է, որ հայկական քաղաքական պրակտիկայում ընդդիմությունը ոչ թե այլընտրանք է իշխանությանը, այլ վերջինիս հակառակորդն է: Այս առնչությամբ նա նկատել է, որ ԲՀԿ-ն ցանկանում է դառնալ հենց այլընտրանք գործող իշխանություններին: Հարությունյանն ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ միայն ՀՀԿ և ԲՀԿ են հանդես եկել որակական փոփոխությունների մասին խոստումներով, մինչդեռ մյուս կուսակցություններն առաջարկում էին քանակական փոփոխություններ: «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընդհանուր նպատակներ ունեն, սակայն դրանց հասնելու տարբեր ուղիներ»,-նկատել է նա: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի նպատակահարմար չի գտնում կոալիցիոն կառավարության ձևավորումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |