ԱՄՆ. Կիբերգրոհը Իրանի միջուկային ծրագիրը հետաձգեց մոտավորապես ևս 5 տարով

ԱՄՆ. Կիբերգրոհը Իրանի միջուկային ծրագիրը հետաձգեց մոտավորապես ևս 5 տարով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն` նախկին նապագահ Ջորջ Բուշ-կրտսերի գլխավորությամբ, սկսել են կիբեր-զենքի մշակումը, որպեսզի փորձեն խանգարել Թեհրանին ավարտին հասցնել միջուկային զենքերի ոլորտում տարվող աշխատանքներին, հաղորդում է Reuters-ը` հղելով գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաներին, ովքեր ծանոթ են այս ծրագրին:

Ըստ աղբյուրի տվյալների, Բարաք Օբաման արագացրել է այդ ջանքերը` նախագահ ընտրվելուց հետո: Մշակված կիբեր-զենքը` վնասակար Stuxnet ծրագիրը, ի վերջո օգտագործվել է ուրանի հարստացմամաբ զբաղվող իրանական հիմնական օբյեկտների դեմ:

Աղբյուրի խոսքով, Stuxnet Իրանի միջուկային ծրագիրը հետաձգել է մոտ 5 տարով:

Միյան վերջին ամիսներին են ԱՄՆ իշխանությունները սկսել բացահայտորեն խոսել Stuxnet համակարգչային վիրուսի ստեղծման վերաբերյալ Իսրայելի հետ համատեղ աշխատանքների մասին: Վերջինս Իրանի դեմ է ուղղվել 2010թ: Այն արժի միլիոնավոր դոլարներ, հաղորդում է աղբյուրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---