Արսեն Հակոբյանի նոր ֆիլմը կպատմի Լեոնարդո դա Վինչիի` Կիլիկիա կատարած այցի մասին![]() 2 հունիսի 2012 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Արսեն Հակոբյանի նոր` «Արարատից Եվրոպա» ֆիլմը պատմելու է Վերածննդի ժամանակաշրջանի հսկա Լեոնարդո դա Վինչիի` Կիլիկիա, մասնավորապես` Տավրոսի լեռներ, կատարած ճանապարհորդության մասին: Ըստ Codex Atlanticus-ի, որը պահվում է Միլանի գրադարաններից մեկում, 1480-ականներին նա որոշ ճամանակով այցելել է Կիլիկիա, որտեղ դարձել է Երզնկայի երկրաշարժի ականատեսը: Ասում են, Լեոնարդոն այնտեղ է գնացել Եգիպտոսի սուլթանի պատվերով, արել է բնակիչների գծանկարներ: Ֆիլմը պատմում է նաև Եվրոպայի վրա Հայաստանի, մասնավրորապես` քրիստոնեության, ազդեցության մասին: Օրինակ` իտալական հայտնի հայազգի սուրբ Մինիատոյի կամ Մինասի և ևս 20 հայ սրբերի մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու հունիսի 3-ին ԱՄՆ-ում, հայտնում է Armenian mirror spectator-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |