ANCA-ում համոզված են, որ Հարավային Կովկաս կատարելիք այցի ժամանակ Հիլարի Քլինթոնն անպայման պետք է այցելի Արցախ

ANCA-ում համոզված են, որ Հարավային Կովկաս կատարելիք այցի ժամանակ Հիլարի Քլինթոնն անպայման պետք է այցելի Արցախ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն առաջարկել է 10 քայլեր, որոնք պետք է իրականացնի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Հարավային Կովկաս կատարելիք այցի ժամանակ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ANCA-ում, այդ քայլերը կնպաստեն ամերիկյան հետաքրքրությունների, արժեքների առաջախաղացմանն ու տարածաշրջանային առանցքային հարցերում ԱՄՆ նախագահի աշխատակազմի դիվանագիտական հեղինակության ամրապնդմանը:

Առաջին հերթին, համաձայն ANCA-ի, Հիլարի Քլինթոնը պետք է պաշտոնապես հայտարարի, որ Բարաք Օբաման, ի վերջո, կիրագործի իր խոստումը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կնպաստի ԱՄՆ Կոնգրեսում այդ հանցագործության ճանաչմանը: Նա նաև պետք է հրաժարվի իր այն խոսքերից, որ Հայոց ցեղասպանությունը «պատմաբանների կողմից քննարկվելիք» թեմա է, և հայտարարի, որ Սպիտակ տունը չի օգտագործելու հայ-թուրքական ձախողված Արձանագրությունները` թուրքական ժխտողական քաղաքականությանանը իր մասնակցությունը հերքելու համար:

Պետքարտուղարը պետք է հայտարարի նաև, որ ԱՄՆ դիրքորոշումը տարբերվում է ՆՏԱՕ-ում Լեռնային ղարաբաղի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության առաջնային բնույթի վերաբերյալ վերջերս ընդունված դեկլարացիայից, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի այն զեկույցից, որտեղ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է «որպես Ադրբեջանի մաս:

ANCA-ն Քլինթոնին խորհուրդ է տալիս նաև.

Հրաժարվել Հայաստանին ցուցաբերվող օգնությունը 19 տոկոս կրճատելու որոշումից: ՀՀ կառավարության հետ համատեղ առևտրային հարաբերությունները զարգացնելու մասին դեկլարացիա ստորագրել: Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ քննադատել այդ երկրի ռազմատենչ հայտարարությունները և Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սկսելու սպառնալիքները և հայտարարել, որ ԱՄՆ վարչակազմը չեղյալ չի համարում ԱՄՆ վերջնական ազատությունների վերաբերյալ Ակտի 907-րդ ուղղումը, քանի դեռ Բաքուն չի համաձայնվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հրաժարվել զինամթերք վաճառել Ադրբեջանին: Այցելել Նախիջևանի գերեզմանները, որոնք պարբերաբար ոչնչացվում են ադրբեջանցիների կողմից: Վրաստան կատարելիք այցի ժամանակ հաստատել Ամերիկայի կողմից Վրաստանի Ջավախք հայաբնակ շրջանի բնակիչներին օգնություն ցուցաբերելու մասին որոշումը:

ANCA-ում նաև համարում են, որ Հիլարի Քլինթոնը պետք է այցելի Ստեփանակերտ, որպեսզի ցուցադրի, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և Ղարաբաղի` որպես բանակցային կողմի, կարգավիճակը վերականգնմանը և հաստատի, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ազգերի ինքնորոշման իրավունքին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---