Խոսրով Հարությունյան. ՀՀ նոր խորհրդարանը հստակորեն արտացոլում է քաղաքական ուժերի դիրքը հասարակությունում![]() 2 հունիսի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - «Հինգերորդ գումարման Ազգային ժողովը հստակորեն արտացոլում է հասարակությունում քաղաքական ուժերի դիրքը»,-հունիսի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության» նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նկատել է, որ նոր խորհրդարանում հարուստ քաղաքական փորձով բազմաթիվ պատտգամավորներ կան` ինչպես իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ` ընդդիմության: Ընդ որում, Հարությունյանը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանի պատգամավորները ակտիվ կլինեն իրենց օրենսդիր գործունեության մեջ, խորհրդարանում «քաղաքական շոու» չեն կազմակերպի և կարդարացնեն իրենց ընտրողների հույսերը: «Ուզում եմ հուսալ, որ բոլոր քաղաքական ուժերը հատկապես ուշադիր կլինեն խորհրդարանի հեղինակության, նրա դերի հարցում և իրենց ավանդը կունենան օրենսդիր աշխատանքներում»,-ընդգծել է նա: Միևնույն ժամանակ Խոսրով Հարությունյանը հերքել է լուրերն այն մասին, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ԱԺ են անցել ՀՀԿ կազմում, իրենց հեռու են պահում հանրապետական պատգամորներից, ընդգծելով, որ իրենք ակտիվորեն համագործակցում են խմբակցության գործընկերների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |