«Orange Գրքի մրցանակ 2011»–ի շրջանակներում տպագրվել է չորս հեղինակի գիրք

«Orange Գրքի մրցանակ 2011»–ի շրջանակներում տպագրվել է չորս հեղինակի գիրք

PanARMENIAN.Net - «Բյուրոկրատ» գրատանը նախօրեին տեղի է ունեցել «Orange Գրքի մրցանակ 2011» մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների` արդեն հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը` Նարինե Կռոյանի «Շների համաստեղությունը» Վիոլետ Գրիգորյանի «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը», Տաթև Դերզյանի «Ֆուտբոլի գնդակի երազանքը» և Վահրամ Մարտիրոսյանի «Չարենց»-ը:

« Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների, քննարկումների միջոցով խթանելու հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ»,– Orange-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մրցույթին մասնակցել են հայերենով ստեղծագործող անձինք, ովքեր ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում: Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 130 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը հրատարակվել է առանձին գրքով, 500 տպաքանակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---