Երեխաների պաշտպանության օր. Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչներն այցելել են մանկատներ, որտեղ կան նաև հայ երեխաներ

Երեխաների պաշտպանության օր. Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչներն այցելել են մանկատներ, որտեղ կան նաև հայ երեխաներ

PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչները այցելել են Նիկոպոլի, Լյուբոտինի և Թեոդոսիայի մանկատները, որտեղ կան նաև հայ երեխաներ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Մանկատներ կատարած այցը վերածվել է իսկական տոնի ոչ միայն այնտեղի սաների, այլև հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար:

Նշենք, որ Ուկրաինայի Հայերի միությունը օգնություն է ցուցաբերում այն մանկատներին, որոնց սաների թվում կան հայեր:

Ինչպես հաղորդել է Վիգեն Շատվորյանը, «երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծումը, կարևորագույն խնդիր է Ուկրաինայի հայկական սփյուռքի համար: Մենք կանենք ամեն բան, որպեսզի մանկատան սաները զգան իրենց հայրենակիցների աջակցությունը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---