Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը տեղյակ չէ թուրք դեսպանի այցելության մասին

PanARMENIAN.Net - Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ տեղյակ չէ արդյոք թուրքական և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրերն ու տեսագրություններ այն մասին, թե մայիսի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հյուսեին Ավին Կարսլիօղլուն այցելել է Քյոլնում գործող հայ առաջնորդանիստ եկեղեցի և այնտեղ հանդիպել Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին, արժանացել ջերմ հյուրասիրությանը, համապատասխանում է իրականությանը.

«Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը հայտնում է, որ սույն հանդիպման մասին տեղյակ չեն եղել և այս հանդիպմանը չեն մասնակցել ո´չ խորհրդի վարչությունը, ո´չ խորհրդի կառույցները` 12 հայկական համայքներ, կազմակերպություններ ու միություններ և ո´չ էլ խորհրդին անդամակցող անհատ անդամները։ Ուստի Գերմանիայում թուրք դեսպանի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի Առաջնորդարան այցելության նպատակների և հանդիպման մասին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը որևէ տեղեկություն տալ չի կարող։ Այս հարցով հետաքրքրվողներին խնդրում ենք ուղիղ դիմել Գերմանահայոց թեմի Առաջնորդարան»,–նշված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---