Քրեական գործ է հարուցվել ԼՂՀ–ում մահացած զինծառայողի մահվան փաստով

PanARMENIAN.Net - Քրեական գործ է հարուցվել երեկ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենից սպանված 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստի կապակցությամբ։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (այն է`ինքնասպանության հասցնելը):

Երեկ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Պաշտապնաության Բանակի զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում հրազենից մահացել էր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---