Լոս Անջելեսում բացվել է Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը

Լոս Անջելեսում բացվել է Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի «Երևակայական բնապատկերներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ` նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ:

ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով «Հայաստանի տանը» Ժան Կազանչյանի ցուցահանդեսի բացումը, շեշտեց, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունը ուղղված է համայնքի նշանավոր դեմքերին առավելագույնս ճանաչելի դարձնելուն և այն շարունակական կլինի:

Ցուցահանդեսին ներկա էին և ելույթ ունեցան նաև Ժան Կազանչյանի կինը` արվեստաբան Քրիստին Արժիլեն և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորիա Օբերսթայնը:

Հայտնի նկարիչը բազմիցս ցուցադրվել է աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Անվանի նկարիչը այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ–ում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---