ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի (ՄԽ) միջնորդները պետք է աշխատեն, այլ ոչ թե հայեցողական դիրքորոշում որդեգրեն, լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ինչպես հաղորդում են Բաքվի աղբյուրները, միաժամանակ, նա ըդնունել է, որ դեռեւս չկա Մինսկի խումբը փոխարինող մեկ այլ մեխանիզմ: Ադրբեջանի ղեկավարի կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ առաքելությունից հրաժարվելը կնշանակեր հրաժարվել բանակցություններից: Մինչդեռ, հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու հնարավարությունները սպառված չեն, գտնում է նա: Ընդ որում, Ալիեւը կրկին նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա հանդիսանալ: Դա երբեք չի քննարկվել եւ չի էլ քննարկվի, ասել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---