Ո՞վ կլինի Ֆարմանյանի փոխարեն![]() 2 հունիսի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանն այլևս չի զբաղեցնում Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավարի պաշտոնը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ֆարմանյանն ասաց, որ երկու օր առաջ իր դիմումի համաձայն հրաժարվել է այդ պաշտոնից: Պատգամավորն ավելի վաղ` մայիսի 8–ին, PanARMENIAN.Net ին թղթակցին ասել էր, որ մեկ շաբաթից վայր կդնի Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական–վերլուծական ծրագրերի տնօրենի պաշտոնը։ Օրեր առաջ «Չորրորդ ինքնիշխանությունն» էլ գրել էր, որ Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավար պաշտոնը զբաղեցնելու է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: 2012 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր, որ ընտրվելուց հետո լրագրողական գործունեությամբ չի զբաղվելու։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |